Աշխատանք եք փնտրում ինժեներական ոլորտում, ապա HVAC-PD Engineers ընկերությունը ձեզ համար է: Մեր թիմն ամրապնդելու համար մենք փնտրում ենք փորձառու Revit ծրագրով մոդելավորողների շաբաթական 40 ժամ աշխատանքով:
HVAC-PD Engineers-ի մասին
HVAC-PD Engineers կազմակերպությունը նախագծում և մոդելավորում է ջեռուցման, հովացման, օդափոխության, օդորակման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր հասարարական և բազմաբնակարան շենքերի, երկնաքերերի, գրասենյակային տարածքների, հյուրանոցների, հիվանդանոցների, սպորտային համալիրների, արտադրական տարածքների, կաթսայատների, և այլ բարդ կոնստրուկտիվ շինությունների համար:
Մենք մեր անձնակազմին առաջարկում ենք պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր, որտեղ կարելի է ձեռք բերել մեծ փորձ: Մեզ մոտ հաճելի աշխատանքային մթնոլորտ է, և դուք շրջապատված կլինեք խանդավառ, պրոֆեսիոնալ և հաճելի գործընկերներով:
Գործառույթ
Ինժեներ-մոդելավորողի պաշտոնում դուք պատասխանատու եք վերը նշված համակարգի(երի) նախնական ձևավորման, այլ ենթա-մոդելների հետ կոորդինացման և աշխատանքային գծագրերի մշակման համար։
Աշխատանքը կատարվելու է մեր գլխավոր ինժեների, աշխատանքները պլանավորողի և շինարարական այլ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:
Պահանջներ
Բակալավրի կրթություն
Փորձը Revit ծրագրի հետ
Անգլերենի տիրապետումը կդիտվի առավելություն
Մտածող և թիմի հետ ակտիվ աշխատելու ունակություն
Մենք ձեզ առաջարկում ենք
Հիմնական աշխատանք
Հնարավորություն անհատական զարգացման և սեփական գաղափարների համար
Լավ աշխատավարձ ՝ կախված փորձից և կրթության մակարդակից
Խանդավառ ե՞ք սույն գործառույթով:
Մենք անհամբեր սպասում ենք ձեր դիմումին: Ուղարկեք ձեր մոտիվացիոն նամակը և ինքնակենսագրությունը (CV) info@hvac-pd.am -ին: